Մակիչ Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մակիչ Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1919[1][2] Բարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 20, 1988[2] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1] և Հայկական հանրագիտարան հրատարակչություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1942)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1963) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Մակիչ Վահանի Արզումանյան (հոկտեմբերի 25, 1919[1][2], Բարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] - հուլիսի 20, 1988[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1942)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1950 թվականներին և 1960-1961 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1951-1954 թվականներին աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին կից ՄԼԻ հայկական մասնաճյուղում, 1954-1959 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցական դպրոցում։ 1962-1979 թվականներին եղել է Երևանի Վ․ Յա․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, 1979-1988 թթ.՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական աշխատությունները նվիրված են ԽՄԿԿ պատմության հարցերին, Անդրկովկասի և Հայաստանի բոլշևիկների գործունեությանը, հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը։ Որպես հեղինակ մասնակցել է «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր» (մաս 1; 1967, ռուսերեն), «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967), «Հայ ժողովրդի պատմություն» (հատ. 6, Երևան, 1981 թ.) կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։ «Հայաստան. 1914-1917» (1969 թ.) և «Արհավիրքից վերածնունդ» (1973 թ.) և «Դարավոր գոյամարտ» (1989 թ.) մենագրություններում Մակիչ Արզումանյանը հայ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքի հիմնական իրադարձությունների ֆոնի վրա տվել է Հայկական հարցի պատմությունը՝ սկսած առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) նախօրյակից մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-1923 թթ.), շոշափել Թուրքիայում հայերի ցեղասպանության, նրանց հերոսական ինքնապաշտպանության և այլ հարցեր։ «Նանսենը և Հայաստանը» (2-րդ հրտ. 1986 թ.) աշխատության մեջ Մակիչ Արզումանյանը հարուստ փաստական նյութի հիման վրա վեր է հանել նորվեգացի մեծ հումանիստի գործունեությունը ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու և միջազգային հանրությանն ու Ազգերի լիգային այդ խնդրին նպատակամղելու ուղղությամբ։ «Արսեն Ամիրյան» (1961 թ.), «Ասքանազ Մռավյան» (1955 թ.), «Ստեփան Շահումյան» (1978 թ.), «Սուրեն Սպանդարյան» (1982 թ.) մենագրություններում ներկայացրել է հայազգի հայտնի կոմունիստ առաջնորդ գործիչների կյանքն ու գործունեությունը։
Մակիչ Արզումանյանը մահացել է 1988 թվականի հուլիսի 20-ին Երևանում։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփան Շահումյան (կյանքի և գործունեության համառոտ ակնարկ), Երևան, 1953, 45 էջ։
- Ասքանազ Մռավյան (կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ), Երևան, 1955, 157 էջ։
- Սարգիս Մուսայելյան (համառոտ կենսագրություն), Երևան, 1955, 77 էջ։
- Ռևիզիոնիստները մարքսիզմ–լենինիզմի թշնամիներն են, Երևան, 1958, 52 էջ։
- Բոլշևիկների գործունեությունը և ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1907–1917 թվականներին, Երևան, 1959, 572 էջ։
- Արսեն Ամիրյան (ժուռնալիստական–հրապարակախոսական գործունեության ակնարկ), Երևան, 1961, 116 էջ։
- Հայ ժողովրդի փրկության և վերածննդի լենինյան ուղին, Երևան, 1965, 36 էջ։
- Բաքվի 26 կոմիսարները (26 կոմիսարների չարանենգ սպանության 50–ամյակի առթիվ), Երևան, 1968, 49 էջ։
- Լենինը կուսակցության պատմաբան, Երևան, 1969, 59 էջ։
- Հայաստան 1914–1917, Երևան, 1969, 780 էջ։
- Արհավիրքից վերածնունդ, Երևան, 1973, 580 էջ։
- ՍՄԿԿ պատմությունը որպես գիտություն (ՍՄԿԿ պատմության դասընթացի ներածություն), Երևան, 1973, 48 էջ։
- Նանսենը և Հայաստանը, Երևան, 1977, 378 էջ։
- Ուսանողների կոմունիստական դաստիարակությունը ՍՄԿԿ պատմության դասավանդման պրոցեսում, Երևան, 1977, 80 էջ։
- Ստեփան Շահումյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1978, 645 էջ։
- Նամակներ, հուշեր և փաստաթղթեր Սուրեն Սպանդարյանի մասին (ժողովածու), խմբագիրներ՝ Մակիչ Արզումանյան, Լևոն–Հարություն Աբրահամյան, Երևան, 1982, 280 էջ։
- Սուրեն Սպանդարյան (կյանքի և գործունեության ուրվագիծ), Երևան, 1982, 292 էջ։
- Ֆրիտյոֆ Նանսենը հայ ժողովրդի բարեկամ, Երևան, 1985, 32 էջ։
- Նանսենը և Հայաստանը, Երևան, 1986, 344 էջ։
- Դարավոր գոյամարտ, Երևան, 1989, 768 էջ։
- Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը, 3-րդ հրտ., Երևան, 2012, 344 էջ։
- Հայաստան 1914–1917, 2-րդ հրտ., Երևան, 2020, 792 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 372.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակիչ Արզումանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 49)։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Հուլիսի 20 մահեր
- 1988 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Պատմական գիտությունների դոկտորներ